Իրաքի քաղաքացին ոստիկանության Կոտայքի բաժնում կրակոցներ է արձակել՝ վնասել է իրեն և 2 ոստիկանի![]() 20 հուլիսի 2024 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 20-իմ` ժամը 00։50–ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, որը կրակոցներ է արձակել ու վնասվածքներ պատճառել իրեն և ոստիկանության 2 աշխատակցի։ Այդ մասին ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Սարգսյանը նշել է, որ օտարերկրյա քաղաքացին ահազանգով է հրավիրվել ոստիկանության բաժին։ «Նա, ըստ նախնական տեղեկությունների` ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։ Արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել օտարերկրացին ու ոստիկանության 2 ծառայող»,– տեղեկացրել է ՆԳՆ խոսնակը: ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն։ Ըստ ԶԼՄ-ի տեղեկությունների` տվյալ անձն Իրաքի քաղաքացի է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |