Շոլց. ՌԴ–ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով խաղաղության հաջորդ գագաթնաժողովին![]() 20 հուլիսի 2024 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՌԴ–ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով խաղաղության հաջորդ գագաթնաժողովին։ Այդ մասին նա ասել է Դրեզդենում՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառմանը։ «Այս հարցի շուրջ արդեն շատ քննարկումներ են եղել, վերջինը՝ Շվեյցարիայում, որտեղ հավաքվել էին բազմաթիվ երկրներ, և ես շատ ուրախ եմ, որ Ուկրաինայի նախագահը ևս ցանկանում է, որ Ռուսաստանը ներկա լինի հաջորդ հանդիպմանը»,- ասել է Շոլցը, գրում է Deutsche welle–ն։ Նա հավելել է, որ Բեռլինը պետք է և կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ նրա պաշտպանական պայքարում: Նա նաև ասել է, որ «պետք է ձգտել խաղաղության, բայց ոչ Ուկրաինայի կապիտուլացիայի ճանապարհով»։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |