Հաջիև․ Ադրբեջանը ՀՀ-ին հրավիրել է COP 29 գագաթնաժողովին

Հաջիև․ Ադրբեջանը ՀՀ-ին հրավիրել է COP 29 գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է հայաթափված Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ։

Նա ասել է, որ հրավերն ուղարկել է COP 29–ի նախագահ Մուխտար Բաբաևը՝ պաշտոնական նամակով, գրում է APA-ն։

«Մենք պաշտոնապես հրավիրել ենք Հայաստանին։ Հրավերն ուղարկվել է դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, ինչն Ադրբեջանի բարի կամքի դրսևորում է։ Այժմ ժամանակն է, որ ՀՀ կառավարությունը որոշում կայացնի», - հայտարարել է Հաջիևը:

Ապրիլի 25–ին Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել՝ քաղաքացիական հասարակության հետապնդումների համար, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ն ընդունող երկիր լինելու հետ։ The Guardian-ը COP 29-ին ընդառաջ գրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, քաղբանտարկյալների և հայ գերիների մասին։

2023–ի դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանն իր աջակցությունն էր հայտնել COP 29-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---