Երևանում վարձով տրված և անխնամ այգիների պայմանագրերը վերանայվում են![]() 22 հուլիսի 2024 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը, հայտնում է քաղաքապետարանը։ Կանաչ գոտիների ավելացումը Երևանի հիմնական խնդիրներից է: Քաղաքի այգիների մի շարք հատվածներ դեռևս 1990-ականներից վարձակալությամբ են տրամադրվել տարբեր անհատների, որոնք ոչ միայն չեն խնամում և բարեկարգում տարածքները, այլև բացակայում են երկրից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ձևավորել է առանձին աշխատանքային խումբ, որը պարբերաբար վերանայում է վարձակալության ժամկետներն ու նաև վճարի չափը, «Ոչ բարեխիղճ վարձակալների հետ, որոնք չեն կարողանում պատշաճ իրականացնել իրենց պայմանագրային պարտավորությունները, պետք է վերանայել պայմանագրերն ու դրանք լուծարել: Բոլոր վարձակալներն այդ մասին ծանուցվում են: Քաղաքը պատրաստ է վերադարձնել տարածքները, բարեկարգել և հանձնել բնակչությանը»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Նա նշել է, որ, իհրակե, կան նաև բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք պատրաստ են, առանց շահ ակնկալելու իրենց ուժերով բարեկարգել քաղաքի կանաչ տարածքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |