Բայրամովը ասել է, թե «սադրանքները Հայաստանին լավ բան չեն խոստանում»![]() 22 հուլիսի 2024 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ադրբեջանական կողմի տարածած այն պատաեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտարարել է, թե «սադրանքները Հայաստանին լավ բան չեն խոստանում»։ Նա հավելել է, որ Ադրբեջանի ԶՈՒ–ն «լիակատար առավելություն ունի ՀՀ hետ սահմանի ամբողջ երկայնքով», հայտնում է Report.az-ը։ «Վերջին ամիսներին կայուն իրավիճակ է եղել երկու երկրների սահմանին։ Աշխատանքներ են տարվում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ապրիլից սկսած մենք տեսնում ենք սահմանազատման աշխատանքների դրական արդյունքներ։ Եթե հայկական կողմը առաջընթաց է ցանկանում կարգավորման ու խաղաղության համաձայնագրի հարցերում, պետք է խուսափի սադրանքներից։ Ադրբեջանի զինված ուժերը սահմանի ամբողջ երկայնքով լիակատար առավելություն ունեն»,-ասել է Բայրամովը։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը և հայտարարել, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հուլիսի 20-ին ժամը 22։10-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |