Պայթյուն` Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկում․ Կա տուժած

Պայթյուն` Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկում․ Կա տուժած

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին պայթյուն է որոտացել Երևանի Արտաշիսյան փողոցի 39 շենքի հինգերորդ հարկի բնակարանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված հասցեով պայթյունի ձայն է լսվել, հայտնում է Shamshyan.com–ը։

Պարզվել է, որ 60-65 տարեկան տղամարդը վնասվածքներ է ստացել, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում, և հնարավոր է՝ տեղափոխեն հիվանդանոց։

Պայթյունի հետևանքով վնասվել է բնակարանի 3 միջանկյալ պատը և պատշգամբը, ինչպես նաև թիվ 34 և թիվ 36 բնակարանների պատուհանների ապակիները։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև պարզվում է վիրավորի և վնասված բնակարանների սեփականատերերի ինքնությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---