Հաջիզադե․ ՀՀ–ին ռազմական օգնություն ցուցաբերելու ԵՄ որոշումը շատ սխալ և վտանգավոր քայլ է![]() 23 հուլիսի 2024 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, թե Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու «ԵՄ որոշումը չափազանց սխալ և վտանգավոր քայլ է»։ Նա նաև հայտարարել է, թե Բաքուն իր բողոքն է հայտնում այդ որոշման դեմ և «թափանցիկ տեղեկատվություն է պահանջում օգնության մասին», գրում է APA-ն։ «Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ Եվրամիության որոշումը, որը հաջորդեց Ֆրանսիայի կողմից այդ երկրին «Բաստիոն» զրահամեքենաներով և CAESAR թնդանոթներով ապահովելուն, ակնհայտորեն միակողմանի է և կողմնակալ, և հանդիսանում է տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում»,–ասել է Հաջիզադեն։ Ըստ նրա, այդ օգնությունը կնպաստի Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը։ «Եվրամիությունը պետք է վերջ դնի նման քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն։ Հակառակ դեպքում Եվրամիությունը կկիսի պատասխանատվությունը կայունության խախտմանն ուղղված Հայաստանի ցանկացած սադրանքի դեպքում»,- հայտարարել է Հաջիզադեն։ Հուլիսի 22–ին Եվրամիությունը հաստատել է Հայաստանին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հայաստանին աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |