ՔԿ. Շենքում պայթյունի գործով քրվարույթ է նախաձեռնվել, տուժածի վիճակը բարելավվում է![]() 23 հուլիսի 2024 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի Արտաշիսյան փողոցի 39 շենքի հինգերորդ հարկի 35 բնակարանում պայթյունի գործով քրվարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ «Նախաքննություն է իրականացվում, անձը բուժհաստատաությունում է գտնվում, վիճակը երեկվա համեմատ այսօր ավելի բարվոք է։ Նրա հետ անհրաժեշտ քննչական գործողություններ կանցկացվեն․ մինչև այս պահը հնարավոր չի եղել», – ասել է Աբրահամյանը։ ՔԿ-ից փոխանցել են, որ խիստ նախնական տվյալներով բնակարանում գազի արտահոսք է տեղի ունեցել։ «Մնացած հանգամանքները քննությամբ պարզվում են, իրականացվում են անհետաձգելի համապատասխան քննչական վարույթային գործողություններ», – նշել է ՔԿ խոսնակը։ Factor.am-ի տեղեկություններով մարմնական վնասվածքներով երեկ հիվանդանոց էր տեղափոխվել նույն բնակարանի բնակիչ Ք․Ա․-ն։ Փլուզվել էին հինգերորդ հարկի բնակարանների միջնապատերը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |