ԵՄ ԱԳՆԽ հանդիպումը Բուդապեշտի փոխարեն Բրյուսելում կանցկացվի![]() 23 հուլիսի 2024 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հունգարիան զրկվել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումը հյուրընկալելու հնարավորությունից։ Հանդիպումը Բուդապեշտի փոխարեն Բրյուսելում կանցկացվի։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը, հայտնում է Deutsche Welle-ն։ Պատճառը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «խաղարարար գործողություններն են», որն առանց ԵՄ մանդատի այցելել է ՌԴ և Չինաստան։ Օրբանը նաև Շուշի էր այցելել՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովին։ Բորելն ասել է, որ այս որոշումը «սիմվոլիկ ազդանշան» կլինի Օրբանի համար։ Օրբանը, որը հուլիսի սկզբին այսպես կոչված «խաղաղարար առաքելությամբ» այցելել է Կիև, Մոսկվա և Պեկին, ոչ հրապարակային նամակ է գրել ԵՄ ղեկավարությանը՝ տեղեկացնելով Ուկրաինայի և ՌԴ նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումների մասին։ Օրբանը Բրյուսելին տեղեկացրել է Ուկրաինայի պարտության հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության մասին։ Հուլիսի 5-6-ին Օրբանը մասնակցել է հայաթափված Շուշիում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ ԵՄ արտաքին քաղաքականության գծող ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում, Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու մանդատ չի ստացել։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |