Տոմսերը՝ տեղերով․ Նոր հնարավորություն` Idram&IDBank հավելվածում![]() 23 հուլիսի 2024 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Իդրամը ներկայացնում է, թե ինչ նոր հնարավորություն է բերել` հաճախորդների կյանքն էլ ավելի հեշտացնելու համար։ Եվ այսպես, տոմսերի վաճառքի խոշորագույն հարթակ Tomsarkgh.am-ի հետ ռազմավարական գործակցության շնորհիվ Idram&IDBank առցանց հարթակում բարելավվել է «Տոմսեր» բաժինը՝ ավելի շատ մշակութային միջոցառումներ ավելացնելով հարթակում, և, որ ամենակարևորն է, ստեղծվել է հնարավորություն ընտրելու ոչ միայն միջոցառումն ու տոմսի/փաթեթի տեսակը, այլև նշելու դահլիճում ցանկալի շարքն ու տեղը։ Սա նշանակում է, որ այսուհետ կարելի է ընդամենը մի քանի հպումով ձեռք բերել տոմսեր՝ օգտագործելով ընդամենը մեկ հավելված, ճիշտ այնպես, ինչպես սիրում ենք։ «Տոմսեր» բաժնում նաև առանձնացված կլինեն մշակութային և ժամանցային միջոցառումներն ըստ ուղղությունների՝
«Ի դեպ, արդեն կարող եք թույլ տալ Ձեզ ավելին, քանի որ Idram&IDBank հավելվածում տոմսեր գնելիս կարող եք օգտվել Rocket Line 0% թվային ապառիկից, գնել տոմսերը հիմա, վճարել հետո՝ նույն գումարը։ Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ընդամենը մեկ հավելվածն իր ամբողջական գործիքակազմով կարող է բավարարել ոչ միայն Ձեր բոլոր ֆինանսական կարիքները, այլև լիարժեք ապահովել Ձեր ժամանցը՝ լինի դա մշակութային միջոցառում թե պարզապես քաղաքային մեծ իրադարձություն»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |