Ադրբեջանը կրկին ԵԽԽՎ դիտորդներին չի հրավիրել ընտրություններին

Ադրբեջանը կրկին ԵԽԽՎ դիտորդներին չի հրավիրել ընտրություններին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ԵԽԽՎ դիտորդներին չի հրավիրել` հետևելու սեպտեմբերի 1–ին կայանալիք միլի մեջլիսի արտահերթ ընտրություններին։ Այդ մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

ԵԽԽՎ-ն չէր հրավիրվել դիտորդական առաքելություն իրականացնելու նաև փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում։

Նշվում է, որ հիմնական պատճառն այն է, որ ԵԽԽՎ–ն և Եվրոպայի խորհուրդը արդեն մի քանի տարի է, ինչ «կողմնակալ և երկակի չափանիշների վրա հիմնված քաղաքականություն են վարում Ադրբեջանի հանդեպ», գրում է Minval.az-ը։

Նշվում է նաև, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելության մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող ընտրություններին կարող է քննարկվել միայն այն ժամանակ, երբ կհաստատվի ԵԽԽՎ–ում ադրբեջանական պատվիրակության մանդատը։

Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները և առնվազն մեկ տարով կասեցնել նրա մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքին։ Ադրբեջանի պատվիրակությունը կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---