Թուրքիան չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան կարգավորման գործընթացում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան ողջունում է ցանկացած քայլեր` ուղղված Հայաստանը շրջափակումից դուրս բերելու գործին, եւ այդ առումով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ սըր Բրայան Ֆոլլը: «Մենք նաեւ հույս ունենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ բացառապես խաղաղ ճանապարհով: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Թուրքիայի մասնակցությանը, ապա ես պետք է նկատեմ, որ չնայած նա տարածաշրջանի առանցքային եւ կարեւոր երկիր է, նա չի կարող միջնորդ լինել այդ հարցում»,- ընդգծել է բրիտանացի դիվանագետը:



Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասի երկրների հետ իր հարաբերություններն անհատական հիմքի վրա է կառուցում: «Մենք առաջնորդվում ենք սեփական շահերով եւ այս կամ այն երկրի հետ համագործակցության հեռանկարներով: Հայաստանի դեպքում ես պետք է ասեմ, որ Նորին մեծության կառավարությունը ներկա պահին շատ հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: Ես կարծում եմ, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խորհրդատվությունների համար պետք է տարվա մեջ մոտավորապես երկու անգամ հանդիպեն»,- ասել է Ֆոլլը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---