Վարդան Խաչատրյանը՝ ArCa-ի տնօրեն![]() 25 հուլիսի 2024 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Armenian Card-ի` ArCa-ի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Վարդան Խաչատրյանը, ով մինչ օրս ընկերությունում զբաղեցնում էր Ռիսկերի կառավարման տնօրենի պաշտոնը: Մինչև այդ գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Իշխան Մխիթարյանը։ Խաչատրյանը ՀՀ ֆինանսաբանկային համակարգում ունի երկար տարիների հարուստ փորձ: Աշխատելով մոտ 15 տարի Կենտրոնական բանկում՝ նա զբաղեցրել է Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների վերահսկողության բաժնի պետի, Արտարժութային գործառնությունների վերահսկողության բաժնի պետի, Միկրոֆինանսական կազմակերպությունների վերահսկողության ծառայության կոորդինատորի, Ֆինանսական վերահսկողության վարչությունում Վարկային ռիսկի գծով մասնագիտացած վերահսկողի և մի շարք այլ պաշտոններ: Կարևորելով մասնագիտական աճն ու զարգացումը՝ Խաչատրյանը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի և այլ երկրների կենտրոնական բանկերում և ոլորտի առաջատար ընկերություններում: «ArCa-ն Հայաստանի համար ունի կարևորագույն ստրատեգիկ նշանակություն։ Այժմ ընկերությունը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում։ Համոզված եմ, որ նոր ռազմավարությամբ ու թիմով կստանանք սիներգիկ էֆեկտ՝ Հայաստանի վճարային համակարգը դարձնելով աշխարհի առաջատարներից մեկը», - նշել է Armenian Card-ի Խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը։ ArCa-ում նաև նշանակվել են վարչության նոր անդամներ՝ Ռուբեն Սաղոյանը՝ զարգացման տնօրեն, Հայկանուշ Հակոբյանը՝ գործառնական տնօրեն, Աղասի Վարդանյանը՝ տեխնոլոգիական տնօրեն, Աշոտ Վարդանյանը՝ ռիսկերի կառավարման տնօրեն։ Armenian Card-ը Հայաստանի ազգային վճարային ենթակառուցվածքն է, որն ապահովում է 2.5 մլն․ հաճախորդների և 100,000-ից ավել բիզնեսների անկանխիկ վճարումների կատարման գործընթացը։ Armenian Card-ի գործընկերերի էկոհամակարգում ներառված են ՀՀ առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպություները։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |