Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը![]() 25 հուլիսի 2024 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին: Նրան քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը: Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել բանակցություններում, սակայն, խաղաղության պայմանագիրը կողմերից «պահանջում է ծանր փոխզիջումներ»: Միլլերը հավելել է, որ ԱՄՆ–ն կշարունակի դրդել կողմերին իրենց տարաձայնությունների վերջնական հանգուցալուծման և համաձայնության հասնելուն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |