ԱԳՆ–ն՝ Ադրբեջանի ՊՆ–ին․ Մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է![]() 26 հուլիսի 2024 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անհասկանալի է որակել Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը ՀՀ ԶՈւ կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին: Նա նշել է, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Նշվել է նաև, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: «Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը: Միևնույն ժամանակ, ՀՀ–ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից: Ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի: Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում»,–ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: ՀՀ ԱԳՆ խոսնակը նաև հիշեցրել է, որ Հայաստանը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան և որ չնայած սրան, նաև այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մեղադրանքներ տեղալով ՀՀ, ինչպես նաև «Հայաստանին զինող» ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և ԵՄ հանդեպ։ Հայտարարության մեջ նշվում է, թե հայկական զինուժն իբր ծանր զինատեսակներ է «կիրառել Քելբաջարի և անօդաչու սարք՝ Թովուզի ուղղությամբ»։ «Եթե նման սադրիչ գործողությունները շարունակվեն, ապա ինքնապաշտպանության նպատակով Ադրբեջանի Զինված ուժերի զինանոցում գտնվող բոլոր միջոցների կիրառմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»,–ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |