Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունն անխուսափելի էր14 մայիսի 2009 - 19:20 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունն անխուսափելի էր, որովհետեւ պետությունները գտնվում էին հակառակ դիրքորոշումներում: Ինձ թվում է, որ այսօր ոչ մի քաղաքական ուժ չի համաձայնի գոյություն ունեցող ստատուս-քվոյի հետ»,- «Հարավային Կովկասի անվտանգության վերանայում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն եւ վերափոխում» միջազգային համագումարի ժամանակ հայտարարել է Անատոլիական հետազոտությունների ֆրանսիկան ինստիտուտին կից Կովկասի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Տորնիկե Գորդաձեն, նշելով, որ Վրաստանի նպատակներից մեկը եվրոպական տիպի ազգային պետություն ստեղծելն է:«Եւ այստեղ մենք պարադոքսի ենք հանդիպում. մի կողմից, Ռուսաստանը փորձում է վերաիմաստավորել իրեն, բայց ստեղծել կայսրության նման պետություն, իսկ Վրաստանում փորձում են ստեղծել ազգային պետություն` 19 դարի երկու կատեգորիաներ, որոնք մինչեւ այժմ շատ արդիական են տարածաշրջանում»,- նշել է Գորդաձեն: «Գոյություն ունի նաեւ գաղափարախոսական հակասություն, ելնելով նրանից, որ կարելի է քննադատել Վրաստանի ներկա ներքաղաքական իրադրությունը եւ հաշվի չնստել նրա հետ, որ Ռուսաստանում ուժեղ իշխանություն հայտնվելուց հետո, որը հենվում է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, իշխանությունը, արեւմտյան ժողովրդավարությունը սկսում է թվալ եվրո-ատլանտյան տարածության աշխարհագրական, պատմական ձեռքբերում: Իսկ երբ Ռուսաստանի կողքին հայտնվում է պետություն, որը փորձում է հիմնվել արեւմտյան ժողովրդավարության սկզբունքների վրա, ապա նա նյարդայնացնող է դառնում Ռուսաստանի համար»,- մեկնաբանել է Տորնիկե Գորդաձեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |