Ստեփան Գրիգորյան. Ադրբեջանը մատնում է Թուրքիային14 մայիսի 2009 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին 5-6 տարիների ընթացքում լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Եթե առաջ Թուրքիայի արտաքին քաղաքականության բանաձեւն էր` «ինչ ճիշտ է ԱՄՆ համար, ճիշտ է եւ Թուրքիայի համար», ապա այսօր Անկարան չի թաքցնում, որ որոշ հարցերում նա չի կիսում Վաշինգտոնի կարծիքները: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոխվել է Վրաստանի օգոստոսյան դեպքերից հետո: Թուրքիայում հասկացան, որ կան ավելի կարեւոր խնդիրներ, քան ԼՂ եւ Ադրբեջանի հիմնահարցը, եւ որ առանց Հայաստան Թուրքիան չի կարող տարածաշրջանային խաղացող դառնալ»,- ընդգծել է Ստեփան Գրիգորյանը: Հայ քաղաքագետի կարծիքով օգոստոսյան պատերազմից եւ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո, Հայաստանի եւ Թուրքիայի շահերը տարածաշրջանում համընկնում են: «Այդ դեպքերից հետո Անկարան չի կարող հայտարարել, որ Կոսովոն եւ Հյուսիսային Կիպրոսն անկախության իրավունք ունեն, իսկ Լեռնային Ղարաբաղը` ոչ: Այս առումով Ադրբեջանը մատնում է Թուրքիային»,- նշել է նա:Ղարաբաղյան հակամարտությունը, Ստեփան Գրիգորյանի խոսքերով, ձեւականորեն դրված չէ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում, բայց, միեւնույն ժամանակ, անհնար է բացառել, որ այս հարցը լիովին բացակայում է բանակցություններում: «Այսօր կողմերը խոսում են, որ այդ երկու գործընթացները պետք է զուգահեռ ընթանան: Մեկ տարի առաջ այդպիսի բան պատկերացնելն ուղղակի անհնար էր»,- նշել է քաղաքագետը: Խոսելով հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի կողմից զիջումների մասին, Ստեփան Գրիգորյանը հայտարարեց, որ Երեւանը, ամենայն հավանականությամբ, զիջումների կգնա այլ հարցերում, քան ԼՂ հարցում: «Օրինակ, Թուրքիան բացում է Հայաստանի հետ սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Հայաստանի հետ, իսկ հայկական կողմն իր համաձայնությունն է տալիս ԵԱՀԿ ՄԽ-ում նրա դերի բարձրացման համար»,- ընդգծել է քաղաքագետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |