Փաշինյանն այցելել է «Մարգարա» անցակետ, որի արդկանացման համար 1 մլրդ դրամ է ծախսվել![]() 26 հուլիսի 2024 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետ։ Նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հայաստան-Թուրքիա «Մարգարա» մաքսային կետն արդիականացվել է: Ծրագրի արժեքը 1 մլրդ դրամ է»,–գրել է նա։ Նա նաև տեսանյութ է հրապարակել։
Հայկական կողմը դեռևս 2023–ի դեկտեմբերին հայտնել էր, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը դեռևս Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ասել էր, որ պատճառ չի տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |