ՆԳՆ․ Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութն ուսումնասիրվում է

ՆԳՆ․ Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութն ուսումնասիրվում է

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում մեկում երեխային ծեծի ենթարկելու տեսանյութն ուսումնասիրվում է ոստիկանությունում։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հուլիսի 26–ին համացանցում տեսագրություն է տարածվում, որում երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ծեծում երեխաներից մեկին։

«Մինչ այս պահը դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չի ստացվել, սակայն տեսանյութն ուսումնասիրվում է»,– ասել է Սարգսյանը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` թե՛ մանկապարտեզի աշխատակցուհին, թե՛ տուժող կողմը հրավիրվել են ոստիկանություն, այս պահին այնտեղ են։

Դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդու «Զարթոնք» նախադպրոցական հաստատությունում։

Մարդու իրավունքների պաշտպանը, երեխայի լավագույն շահից ելնելով, հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված՝ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկելու տեսանյութը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---