Երևանի Բաբայան փողոցը հուլիսի 26–ից 1 ամիս փակ կլինի

Երևանի Բաբայան փողոցը հուլիսի 26–ից 1 ամիս փակ կլինի

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն, 1-ին փուլով փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. - Ազատություն պ. խաչմերուկից մինչև Բաբայան փ. - Ուլնեցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, իսկ 2-րդ փուլով միակողմանի փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. - Ազատություն պ. խաչմերուկից դեպի Ռիգայի փողոց տանող ճանապարհահատվածը, որտեղ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղություն երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Դա պայմանավորված է Ճանապարհաշինարարական աշխատանքներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Վարորդներին հորդորում են աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---