Երևանում մայրն իր երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել, տեսանկարահանել և ուղարկել օգտատերերին![]() 27 հուլիսի 2024 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Երևանում մայրն իր երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել, նշված գործողությունները տեսանկարահանել և ուղարկել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարբեր օգտատերերի: 31-ամյա կինը ձերբակալվել է: Այդ մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ «Դեպքը բացահայտվել է ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման և ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հուլիսի 8-ին: 31-ամյա կինը կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանձնվել է Քննչական կոմիտե»,- ասել է Սարգսյանը։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ դեպքի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ, կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը: «Ձեռք բերված փաստական տվյալների, հանգամանքների վերաբերյալ այլ ինֆորմացիա հրապարակման ենթակա չէ»,- ասել է ՔԿ մամուլի քարտուղարը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |