«Ջրաշխարհի» մոտ ավտոբուսը բախվել է ծառին․ Կան տուժածներ![]() 29 հուլիսի 2024 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին, ժամը 08:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհի» մոտակայքում, համար 42 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոբուսը բախվել է ծառին, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Պարզվել է, որ թիվ 42 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1955 թ․) բախվել է ծառին․ կա երեք տուժած։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ Լ. Հ.-ին (ծնված 1969 թ.) և Ա. Գ.-ին (ծնված 1979 թ․) տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |