Իսրայելը զգուշացրել է Էրդողանին` նա կարող է Սադդամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ

Իսրայելը զգուշացրել է Էրդողանին`  նա կարող է Սադդամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ

PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացը, արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայել մտնելու սպառնալիքներին, զգուշացրել է, որ վերջինս կարող Սադդամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ կարող են մտնել Իսրայել, ինչպես ժամանակին մտան Լեռնային Ղարաբաղ ու Լիբիա։ Ըստ նրա, ուղղակի «Թուրքիան պետք է ուժեղ լինի՝ նման քայլերի դիմելու համար»։

«Էրդողանը գնում է Սադդամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Ուղղակի հիշեցնենք նրան, թե ինչով դա ավարտվեց»,–գրել է Կացը X-ի իր միկրոբլոգում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Կացը հաղորդագրությանն է կցել 2 լուսանկար՝ մեկում Էրդողանն է Պաղեստինի և Թուրքիայի գույներով շարֆով, մյուսում՝ Հուսսեյնը երկար մորուքով և գզգզված մազերով։ Երկրորդ լուսանկարն արվել է 2003–ին՝ ամերիկացի զինվորների կողմից արդեն գահընկեց Հուսեյնին ձերբակալելուց հետո։

Սադդամ Հուսեյնը ղեկավարել է Իրաքը 1979 թվականից մինչև 2003 թիվը և մահապատժի է ենթարկվել 2006–ին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---