Դավիթ Չալոյանը դուրս է եկել Օլիմպիադայի քառորդ եզրափակիչ

Դավիթ Չալոյանը դուրս է եկել Օլիմպիադայի քառորդ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում։ Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

Հուլիսի 29–ին Փարիզի «Հյուսիսային Փարիզ» մարզադահլիճում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92կգ) Օլիմպիական Խաղերի իր մեկնարկային մենամարտում ուժերը չափել է անգլիացի Օրիե Դելիկուսի հետ, հայտնում է Armsport.am-ը։

Մենամարտն ավարտվել է հայ մարզիկի հաղթանակով։ Երրորդ ռաունդում 4 մրցավարներն առավելությունը տվել են Դավիթին։ Առաջին ռաունդը հաղթել էր բրիտանացին (5-0), իսկ երկրորդը՝ Չալոյանը (3-2)։

Բռնցքամարտի քառորդ եզրափակիչի մենամարտերը կկայանան օգոստոսի 3-ին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---