Գյումրի-Կարս ե/գ կարող է լինել «ճանապարհային քարտեզի» առաջին կետերից մեկը14 մայիսի 2009 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնումը կարող է լինել «ճանապարհային քարտեզի» առաջին կետերից մեկը, որի մասին հայտարարությունը ստորագրվեց Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ միջեւ ապրիլի 22-ին: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի տնօրեն Վահան Դիլանյանը: «Ինձ թվում է, որ ԵՄ, ԱՄՆ եւ Ռուսաստանը Գյումրի-Կարս ե/գ դիտարկում են որպես տարածաշրջանային տնտեսական նախագծերի հիմք: Գերտերությունները հաշվի են առնում նաեւ Ադրբեջանի մասնակցության հնարավորությունն այդ տարածաշրջանային նախագծին»,- ընդգծել է հայ փորձագետը:Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Վահան Դիլանյանի կարծիքով, բարենպաստ ազդեցություն կունենա Հայաստանի վրա` ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսակետից եւ Հայաստանի համար կապահովի ելքը դեպի արաբական երկրներ, Եվրոպա եւ Միջերկրական ծով: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները Երեւանին նոր ռազմավարական նշանակություն են հաղորդել եւ թույլ տվել մեզ ապագայում դառնալ տարածաշրջանային խաղացող: Այժմ ժամանակն աշխատում է Հայաստանի օգտին»,- նշել է փորձագետը: Խոսելով Nabucco գազատարի նախագծի իրականացման հնարավորության մասին` Վահան Դիլանյանն ընդգծել է, որ Վրաստանում օգոստոսյան պատերազմից հետո Հայաստանը լավ շանսեր ունի այդ նախագծի իրականացման համար փոխադրող երկիր դառնալու: «Nabucco-ին Իրանի մասնակցության դեպքում Հայաստանը կարող է հարմար երկիր դառնալ նախագծի համար էներգոռեսուրսներ փոխադրելու գործում»,- ասել է Դիլանյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |