ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվել է Սաուդյան Արաբիայում դեսպան![]() 30 հուլիսի 2024 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սաուդյան Արաբիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Կարեն Գրիգորյանը ՀՀ առաջին դեսպանն է Սաուդյան Արաբիայում, քանի որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը ստորագրվել է 2023–ի նոյեմբերի 24-ին։ Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ ՀՀ և Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դիվանագիտական հարաբերությունների սկզբնական շրջանում կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |