Խամենեի․«Զանգեզուրի միջանցքն» ի վնաս Հայաստանի է![]() 30 հուլիսի 2024 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։ Նա ասել է, որ Իրանը համարում է, որ «Զանգեզուրի միջանցքը» ի վնաս Հայաստանի է, հայտնում է Mehr գործակալությունը։ «Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է հաստատել այդ դիրքորոշումը», ասել է նա։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նաև նշել է, որ արտատարածաշրջանային ուժերը չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների երկրների հետ հարաբերությունների համար։ «Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը և երկրների միջև համագործակցության շարունակմանը՝ շահերի հիման վրա և անկախ այլ մարդկանց քաղաքականությունից։»,- ասել է նա: Փաշինյանը Թեհրանում է Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |