Բաքուն կրկին խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, թե այն «կփոխի խաղի կանոնները տարածաշրջանում»![]() 31 հուլիսի 2024 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստի վստահության ամրապնդմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև և կփոխի խաղի կանոնները տարածաշրջանում։ «Մեզ համար, եթե խոսում ենք հարատև, կայուն խաղաղության մասին, Զանգեզուրի տրանսպորտային հաղորդակցության բացումը խաղաղության անմիջական արդյունքներից մեկն է, որ կարող է օգուտ տալ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև օգտակար լինել Հայաստանի համար, քանի որ Հայաստանը մեկուսացված է և զրկված է եղել Հարավային Կովկասի տնտեսական նախագծերին մասնակցելուց»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։ Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը։ «Դա կարող է փոխել խաղի կանոնները ամբողջ տարածաշրջանի համար։ Դա շահավետ է բոլորին։ Մենք շատ խոսակցություններ ենք լսում ՀՀ կառավարությունից «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Այդ նախագիծը կյանքի կոչելու միակ միջոցը Հայաստանի երկու փակ սահմանները բացելն է։ Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է նպաստել վստահության ամրապնդմանը երկու երկրների միջև, քանի որ դա որոշ առումով կավելացնի նրանց փոխկախվածությունը»,–ասել է Ամիրբեկովը։ Մինչդեռ հուլիսի 30–ին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։ Նա ասել է, որ Իրանը համարում է, որ «Զանգեզուրի միջանցքը» ի վնաս Հայաստանի է ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |