«Արագած» ընկերությունը կարող է հակատանկային «Ֆագոտի» համար ջերմադիտարկման սարքեր արտահանել

«Արագած» ընկերությունը կարող է հակատանկային «Ֆագոտի» համար ջերմադիտարկման սարքեր արտահանել

PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 31-ին այցելել է «Արագած» ՍՊ ընկերություն, որը զբաղվում է ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ։ Ընկերությունը, որը հիմնադրվել է դեռևս 1992 թվականին, այժմ մասնագիտացած է ռազմական կիրառման էլեկտրոնային սարքերի նախագծմամբ, մշակմամբ և սերիական արտադրությամբ, հայտնում է նախարարությունը։

Այս ընկերությունում է ամբողջությամբ նախգծվել և պատրաստվել հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար ջերմադիտարկման սարքը։ Ընկերության տնօրենը նշել է, որ աշխարհի տարբեր երկրներում նման սարքեր արտադրվում են, հայկականն իր որակով չի զիջում դրանց, իսկ գինը մոտ 4 անգամ ավելի էժան է:

Ընկերության ղեկավար Հովհաննես Ղարիբյանն ընդգծել է, որ արտադրվող տեսականին ամբողջությամբ կիրառվում է ՀՀ ՊՆ-ի կողմից, սակայն արտադրական ծավալներն ու գործարանի հնարավորությունները թույլ են տալիս առաջիկայում մտածել նաև արտահանման մասին։

Անդրադարձ է կատարվել նաև կադրերի համալրման խնդրին։ Նշվել է, որ վերջին 10 տարիների ընթացքում ընկերության աշխատակազմը գրեթե տասնապատկվել է։ Աշխատակիցները բարձր որակավորում ունեցող մեխանիկներ, էլեկրոնիկայի հետ աշխատող մասնագետներ, ֆիզիկոսներ և ծրագրավորողներ են։

Առաջարկ է եղել նաև նախարարության կողմից ինժեներական կրթության ուղղությամբ համատեղ ծրագիր իրականացնելու վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրական տարածքների ընդլայնման, նոր ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները, դրանց իրականացման տարբերակները։ Մխիթար Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի պերմանենտ զարգացմանն ու ընդլանմանն ուղղված ծրագրերի իրականացումը, որը հնարավորության կտա էլ ավելի մեծ արժեք ստեղծել տնտեսության ռազմարդյունաբերության ճյուղում։

2018 թվականից ի վեր մի քանի անգամ ավելացվել են պաշտպանական ոլորտում գիտատեխնիկական հետազոտությունների համար տրամադրվող գումարները, ինչի արդյունքում ռազմարդյունաբերական համալիրի հայաստանյան մի շարք ընկերություններ, այդ թվում նաև «Արագած»-ՍՊԸ-ն, ընդլայնել են մշակումների շրջանակն ու արտադրության ծավալները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---