Ասրյանը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման համաժողովին, հանդիպել ՄԹ ԳՇ պետի հետ![]() 1 օգոստոսի 2024 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈւ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո և նպատակ ուներ ուսումնասիրելու պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, ինչպես նաև իրազեկ լինելու այդ ուղղությամբ գործընկերային լուծումներին և ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումներին։ Համաժողովի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ։ Քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |