ԵՄ ֆինանսավորմամբ գնված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են![]() 1 օգոստոսի 2024 - 16:52 AMT PanARMENIAN.Net - ԵՄ ֆինանսավորմամբ ձեռք բերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են, հայտնում է Գյումրի համայնքապետարանը։ Համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ծրագրին, բաղադրիչներին, ընթացակարգերին, արդյունքներին։ «Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի իր մեջ, այդ թվում նաև՝ ավտոբուսները, որոնք ամբողջությամբ էլեկտրական են: Մենք ինֆորմացված ենք, որ Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրի են մտնում: Մեզ մոտ կարծես ավանդույթ է. գնացքն էլ առաջինը Գյումրի է մտել, սա գովալու բան է, պարծենալու բան է: Մտածում ենք, աստիճանաբար մեր երթուղայինները փոխարինել էլեկտրական ավտոբուսների: Այդ մասով արդեն քննարկում ենք հնարավոր ծրագրերն ու միջոցները: Ավտոբուսները շահագործվելու են քաղաքի երթուղային ցանցում, ուղեվարձը լինելու է այնքան, որքան բնակիչը վճարում է այս պահին երթուղայինի համար»,-ավելացրել է Սամսոնյանը: «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance)» ծրագրի նպատակն է եղել՝ նպաստել Գյումրի և Վանաձոր համայնքների կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |