ԵՊԲՀ-ում թափուր տեղեր չեն մնացել![]() 2 օգոստոսի 2024 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Այս տարի ամենամեծ մրցույթն արձանագրվել է Բժշկական համալսարանում` թափուր տեղեր չեն մնացել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Բժշկական բուհ է ընդունվել 712 առաջին կուրսի ուսանող։ Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բժշկական բուհ է ընդունվել 661, իսկ լրացուցիչ փուլի արդյունքներով՝ 51 դիմորդ: Ընդհանուր բժշկության ֆակուլտետն այս տարի կունենա 468, Ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ 143, Ռազմաբժշկական ֆակուլտետը` 20, Դեղագիտական ֆակուլտետը՝ 81 առաջին կուրսեցի: 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննության արդյունքներով բժշկական բուհում այս տարի ևս թափուր տեղեր չեն մնացել: 2024-2025 ուսումնական տարում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հայտ է ներկայացրել 1105 դիմորդ, 691-ը՝ ընդհանուր բժշկության, 320-ը՝ ստոմատոլոգիական, 30-ը՝ ռազմաբժշկական, 64-ը՝ դեղագիտական ֆակուլտետ: Բուհական համակարգում այս տարվա ընդունելության քննություններից հետո թափուր է մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |