Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը փոխնախագահ է նշանակվել

Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը փոխնախագահ է նշանակվել

PanARMENIAN.Net - Իրանի նախկին ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը ռազմավարական հարցերով փոխնախագահ է նշանակվել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագիր է ստորագրել։

Ջավադ Զարիֆն Իրանի ԱԳ նախարարն էր 2013-2021թթ.: Փեզեշքիանի ամբողջ նախընտրական արշավի ընթացքում Զարիֆը նրա գլխավոր կողմնակիցներից է եղել՝ արտաքին քաղաքականության հարցերում խորհրդատուն, գրում է ՏԱՍՍ–ը։

Փեզեշքիանի հաղթանակից հետո Զարիֆը գլխավորել է նոր կառավարության ձևավորման խորհրդատվական կոմիտեն, պատասխանատու է եղել թեկնածուների ընտրության համար՝ մի շարք կոմիտեներ ստեղծելով ներքին քաղաքականության մի քանի ուղղություններով։

Ժամանակի Զարիֆն անմիջական մասնակցություն է ունեցել Թեհրանի միջուկյաին ծրագրի գործարքում։ Նրան դասում են բարեփոխիչների թվին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---