Սիմոնյան. 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ զոհ գնացին հազարավոր եզդիներ![]() 3 օգոստոսի 2024 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Սինջարում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ։ Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգային հնարավորությունների շրջանակում շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ բացառելու մարդկության դեմ ուղղված նման ոճրագործությունների կրկնությունը: «Այսօր մենք ոգեկոչում ենք եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցը, երբ 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ զոհ գնացին հազարավոր եզդիներ, իսկ տասնյակ հազարավորներն էլ դարձան փախստականներ: Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների մասին, 2018 թվականին ընդունել է ԱԺ հայտարարություն, իսկ այս տարի էլ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 3-ը Հայաստանում նշվում է որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանի ու աշխարհի եզդիներին և վստահեցնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգային հնարավորությունների շրջանակում շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ բացառելու մարդկության դեմ ուղղված նման ոճրագործությունների կրկնությունը»,–ասվում է ուղերձում։ 2014 թվականին «Իսլամական պետության» խմբավորման զինյալները, գրավելով Հյուսիսային Իրաքի եզդիներով բնակեցված տարածքները, խաղաղ բնակչության զանգվածային սպանություններ են կատարել, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են փախստական։ Ցեղասպանությունը դրսևորվել է եզդիների արտաքսման, նրանց զանգվածային սպանությունների, եզդի կանանց առևանգման մեջ։ Եզդիների դեմ ԻՊ-ի գործողությունները հայտնի են դարձել որպես «հարկադիր շրջանառության արշավ»։ Շուրջ 50 հազար եզդի փախստական է դարձել, ևս մի քանի հազարը զոհվել է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |