Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայում հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին![]() 3 օգոստոսի 2024 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին, հայտնում է պատրիարքարանի մամուլի ծառայությունը։ Գաբրիելյանը պատրիարքին մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցածի մասին։ «Վնասվել են Գաբրիելյանի քիթը և ձեռքը։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։ Նշվել է, որ տեղական ու համայնքային զանազան շրջանակներ դատապարտել են դեպքը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Պատրիարքն այցելության ավարտին արագ ապաքինում է մաղթել Գաբրիելյանին և իր զորակցությունն է հայտնել Գաբրիելյանների ընտանիքին։ Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ Հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |