Ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունը փոխհատուցել է 20 մլն դրամի վնասը![]() 3 օգոստոսի 2024 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությամբ ՍՊ ընկերության համասեփականատիրոջ կողմից կատարվել է 20,000,000 դրամի չափով վնասի հատուցում, հայտնում է Քննչական կոմիտեն։ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության 2013-2014թթ. ընթացքում համասեփականատերը, պարտավոր լինելով հողերի թույլատրված օգտագործումն իրականացնել դրանց նպատակային և գործառնական նշանակությամբ, օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, հիշյալ ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և ընդերքի օգտագործումն իրականացրել է հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու, օգտագործելու, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ։ Արդյունքում՝ շրջակա միջավայրին և ընդերքին պատճառվել է էական վնաս: Նախաքննության ընթացքում նշանակված դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության արդյունքում պարզվել են ընկերության կողմից, ինչպես օրինական, այնպես էլ ընդերքի օգտագործման և պահպանման կանոնների խախտմամբ ավազակոպիճային զանգվածի արդյունահանման ծավալները, դրա արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը, այդ թվում նաև հողային ռեսուրսների վրա ազդեցությունը: ՍՊ ընկերության համասեփականատիրոջ կողմից կատարվել է 20,000,000 դրամի չափով վնասի հատուցում: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |