ԱՊՀ երկրները կհամագործակցեն հետավիացիոն պատահարների հետաքննության հարցում14 մայիսի 2009 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Նկատի առնելով Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների միջեւ պետական օդանավերի հետ կապված ավիացիոն պատահարների հետաքննության բնագավառում համագործակցության իրավական հիմքի անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնություն տալ, «ԱՊՀ անդամ պետությունների պետական օդանավերի հետավիացիոն պատահարների հետաքննության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանի, «ԱՊՀ անդամ պետությունների պետական օդանավերի հետավիացիոն պատահարների հետաքննության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքումը թույլ կտա պարզեցնել հետավիացիոն պատահարների հետաքննության միասնական մոտեցումների ձեւավորման եւ արարողակարգերի համադրման գործընթացը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |