Արտաշատի քաղաքապետի օգնականը կալանավորվել է, նրան մեղադրանք է ներկայացվել

Արտաշատի քաղաքապետի օգնականը կալանավորվել է, նրան  մեղադրանք է ներկայացվել

PanARMENIAN.Net - Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նրա փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է։

Factor.am-ի տեղեկություններով՝ կալանավորվածն Արտաշատի քաղաքապետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կառլեն Մկրտչյանի օգնականն է։

Հուլիսի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ էր իրականացրել Արտաշատի համայնքապետարանում, որի արդյունքում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ, որից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ Գործն առնչվում է Արտաշատ քաղաքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առևերույթ հափշտակություններին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---