Փեզեշքիան. ՌԴ հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի առաջնահերթություններից է![]() 6 օգոստոսի 2024 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի քաղաքականության առաջնահերթություններից է։ «Ռուսաստանը միշտ Իրանի կողքին է եղել ծանր ժամանակներում և այդպիսի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,–ասել է Փեզեշքիանը, գրում է ՏԱՍՍ–ը։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է արագացնել երկու երկրների միջև կնքված համաձայնագրերի իրականացումը։ Ըստ Փեզեշքիանի, ՌԴ և Իրանի ընդհանուր դիրքորոշումը բազմաբևեռ աշխարհի հարցում կնպաստի գլոբալ կայունության ամրապնդմանը։ Շոյգուն Թեհրանում հանդիպել է նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ, քննարկել անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |