Fast Shift-ի օգտատերերը կվայելեն հավելվածի ավելի արագ և ինտերակտիվ աշխատանքը![]() 6 օգոստոսի 2024 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ Fast Shift էլեկտրոնային դրամապանակի թարմացված տարբերակի օգտատերերն ավելի արագ և հեշտ կկատարեն իրենց վճարումներն ու ֆինանսական գործարքները։ Հավելվածն այժմ հասանելի է նոր և ժամանակակից դիզայնով, որի ինտերակտիվ գործառույթներն ավելի սահուն են դարձնում օգտատերերի փորձառությունը։ Fast Shift էլեկտրոնային դրամապանակում ընդլայնվել է պրոդուկտների ցանկը, օգտատերերը հնարավորություն են ստացել օգտվելու 350+ ծառայություններից։ Fast Shift-ն ավելի է պարզեցրել և հարմարավետ դարձրել ֆինանսների կառավարման մեխանիզմը։ «Fast Shift ընկերությունը, թվային փոխակերպումը բոլորի և յուրաքանչյուրի բարօրությանն ու հարմարավետությանը ծառայեցնելու իր ուղեգծին հավատարիմ, շարունակաբար նպաստում է բարձր տեխնոլոգիական լուծումներով սպասարկման մշակույթի արմատավորմանը։ Մենք հետևողականորեն ավելացնելու ենք էլեկտրոնային դրամապանակի հնարավորությունները՝ մեր օգտատերերի համար ապահովելով միջազգային դրամական փոխանցումների, առցանց վարկավորման, կանխիկացման և ժամանակակից այլ գործիքների հասանելիությունը», - ասել է Fast Shift-ի գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։ Fast Shift էլեկտրոնային դրամապանակի նոր տարբերակի հնարավորություններին կարելի է ծանոթանալ կայքում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |