Բաքուն Կլաարի խոսքերը կողմնակալ է անվանել և անթույլատրելի համարել «հայերի վերադարձը որպես հատուկ հարց դիտարկելը»![]() 6 օգոստոսի 2024 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի տեղակալ Վասիֆ Ալիևը կողմնակալ է անվանել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հարցազրույցում արված հայտարարություններն ու անթույլատրելի համարել հայերի վերադարձը որպես հատուկ հարց դիտարկելը։ Կլաարը հույս է հայտնել, որ ԼՂ հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ: Նա հավելել է, որ Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի։ Կլաարը շեշտել է, որ երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է «Արևմտյան Ադրբեջանի» հարցը, սակայն իր համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել: «Անթույլատրելի է, որ Կլաարը որպես հատուկ դեպք դիտարկի հայերի վերադարի հարցը, որոնք կամավոր են արտագաղթել” Ղարաբաղից Հայաստանի և այլ երկրներ, “որտեղ նխակինում ապրել են, և պայման դնի ադրբեջանցիների Հայաստան վերադարձի առումով»,–ասել է Ալիևը, գրում է APA-ն։ Նա ասել է նաև, թե «ադրբեջանական կողմը հարգում է միայն այն հայազգի անձանց Ադրբեջան վերադառնալու մտադրությունը, որոնք հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Ըստ Ալիևի, «Կլաարը հիանալի գիտի, որ հայերը մտադիր չեն վերադառնալ» և որԿլաարի հայտարարությունները «հարված են այն կառույցի հեղինակությանը, որը Կլաարը ներկայացնում է»: Անդրադառնալով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցին՝ Կլաարրն ասել է․ «Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել: Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է: Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, և սա նույնպես պետք է լինի կարգավորման հետևանք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |