Արսենյանը վայր է դնում մանդատը․ Նա դիմել է ԱԺ նախագահին

Արսենյանը վայր է դնում մանդատը․ Նա դիմել է ԱԺ նախագահին

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դիմել է ԱԺ նախագահին՝ խնդրելով դադարեցնել իր՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գուրգեն Արսենյանը նշանակվելու է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ փոխարինելով Վաղարշակ Հարությունյանին:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան է ունենալու։ Նա ասել էր, որ թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում են նշանակմանը։

Արսենյանը դեռ 2023-ի հոկտեմբերի վերջին հաստատել էր, որ իր թեկնածությունն է ներկայացվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի համար։

 Ուշագրավ
---