Լարսի աշխատանքը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար

Լարսի աշխատանքը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար

PanARMENIAN.Net - Վերին Լարսի անցակետում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար աշխատանքը վերականգնվել է։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Տեղեկացնում եմ, որ վրացական կողմում վերազինման աշխատանքներն ավարտվել են, և անցակետի աշխատանքը վերականգնվել է միայն թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Քիչ անց կվերականգնվի նաև բեռնատար տրանսպորտային միջոցների սպասարկումը»,– նշել է Հակոբյանը:

Վերին Լարսը Օգոստոսի լույս 6–ի գիշերը ժամը 01։00-ից մինչև առավոտյան 10։00-ն չի գործել։ Այնտեղ այս գիշեր իրականացվել են տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի հետևանքով անցակետը չի գործի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---