ԶԼՄ․ Իրանը Հունգարիայի միջոցով հայտնել է Իսրայելին հարվածելու մտադրության մասին![]() 6 օգոստոսի 2024 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Իրանը որոշել է հարվածել Իսրայելին և հայտնել է այդ մասին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով, գրում է The Jerusalem Post-ը։ Ըստ պարբերականի, Սիյարտոն զանգահարել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացին և հայտնել, որ այդպիսի տեղեկություն է ստացել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ զրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ–ը։ Հարվածը սպասվում է ի պատասխան ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Հանիայի սպանության, որը կատարվել է Թեհրանում՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության օրը։ Դրան նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանությունը։ «Իրանը հայտնել է մեզ, որ մտադիր է գրոհել Իսրայելի ուղղությամբ։ Աշխարհը պետք է Իրանից հատուցում պահանջի ցանկացած ագրեսիվ գործողության համար, որը կձեռնարկվի»,- ասել է Կացը։ Wall Street Journal (WSJ) ամերիկացի պաշտոնյաների վրա հղումով հայտնել է, որ Իրանը ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում առաջիկա օրերին Իսրայելին պատասխան հարված հասցնելու նպատակով Իրանը հայտարարել է իր օդային տարածքի մեծ մասը փակելու մասին և զգուշացրել է ավիաընկերություններին Թեհրանի մոտակայքում GPS–ի հնարավոր խափանումների մասին։ Օգոստոսի 5–ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ յոթնյակի (G7) ԱԳ նախարարներին հայտնել էր, որ Իրանը և «Հեզբոլլահ» շարժումը կարող են հարվածներ հասցնել Իսրայելին առաջիկա 24 ժամվա ընթացքում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |