Շոյգու․ ՌԴ-ն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին![]() 6 օգոստոսի 2024 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Սերգեյ Շոյգուն Բավքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին։ Շոյգուն Բաքու է ժամանել Թեհրանից, որտեղ հանդիպումներ է ունեցել Ւրանի նորընտիր նախագահի և այլ պաշտոնյաների հետ։ Շոյգուն կարևորել է ՌԴ և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում, հայտնում է APA–ն։ Նա ասել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում շատ կարևոր հարցեր են, որոնք հաջողությամբ լուծվում են։ Որպես օրինակ նա նշել է Հյուսիս–Հարավ միջանցքի իրականացումը՝ նշելով, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ ռուս–ադրբեջանական հարաբերություններն անվտանգության գործոն են Հարավային Կովկասում, ինչպես նաև ավելի լայն առումով։ Ըստ որոշ ԶԼՄ–ների հրապարակումների՝ Ադրբեջան Շոյգուի այցի նպատակն է զգուշացնել Բաքվին, որպեսզի նա չմիջամտի Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված որևէ գործողության։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի քաղաքականության առաջնահերթություններից է։ Շոյգուն Թեհրանում հանդիպել է նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ, քննարկել անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |