Ալեքսանյանն ու Ամոյանը կիսաեզրափակչում են![]() 6 օգոստոսի 2024 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում են։ Քառորդ եզրափակչում 77 կգ քաշային կարգում հանդես եկող Ամոյանն 3:0 հաշվով առավելության է հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Քավիանինեժադի հանդեպ: Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիադային։ 97 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը 9։5 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովին։ Գոտեմարտը շատ լարված ստացվեց, Ալեքսանյանը առավելության հասավ մրցակցի հանդեպ վերջին վայրկյաններին։ Մեկնարկային գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթել էր Կորեայի ներկայացուցիչ Սենջուն Կիմին: Մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 8:0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկինենին: Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: Այդ իսկ պատճառով Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակչում չեն հեռարձակվել ուղիղ եթերում: Հայաստանն առայժմ մեկ մեդալ ունի Փարիզի Օլիմպիադայում։ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |