Քամալա Հարիսը հայտարարել է` ով կզբաղեցնի փոխնախագահի պաշտոնն իր հաղթանակի դեպքում

Քամալա Հարիսը հայտարարել է` ով կզբաղեցնի  փոխնախագահի պաշտոնն իր հաղթանակի դեպքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսն արդեն բավարար թվով կողմնակիցներ ունի համարվելու համար Դեմոկրատական կուսակցության թեկնածուն ԱՄՆ նախագահի ընտրութուններում, թեև պաշտոնապես կուսակցությունը իր թեկնածուին կհայտնի համագումարում, որը կայանալու է օգոստոսի 19-22–ը։

Հարիսը հայտարարել է, թե ով կզբաղեցնի փոխնախագահի պաշտոնն իր հաղթանակի դեպքում։ Դա Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցն է, հայտնում է BBC-ին։

Նշվում է, որ դա Հարիսի անձնական որոշումն է, կուսակցության անդամներն այդ հարցում ձայնի իրավունք չունեն։

Մինչև հուլիսի 21-ը Դեմոկրատական կուսակցության միակ թեկնածուն ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն էր։ Իր մրցակից Թրամփի հետ անհաջող բանավեճից հետո, կուսակիցների ճնշման ներքո, Բայդենը ստիպված եղավ հանել իր թեկնածությունը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---