Amnesty International–ը կոչ է արել Վրաստանի իշխանություններին չարտահանձնել ադրբեջանցի լրագրողին![]() 6 օգոստոսի 2024 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չարտահանձնել Ադրբեջանին լրագրող Աֆղան Սադիգովին, որը ձերբակալվել է օգոստոսի 3–ին և այժմ գտնվում է արտաքսման բանտում։ AzelTV-ի գլխավոր խմբագիր Սադիգովը 2020 թվականին Ադրբեջանում դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, 2023-ին համաներմամբ ազատ էր արձակվել և ապրում է Վրաստանում։ Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը հայտարարել է, որ Վրաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները և հրաժարվի Սադիգովին արտահանձնելու որոշումից, գրում է Turan.az-ը։ Նա ընդգծել է, որ արտահանձնումը ռիսկեր է պարունակում, ներառյալ մարդու իրավունքների լուրջ խախտումներ, կտտանքներ, կամայական ձերբակալություն և անարադար դատավարություն։ Նա Սադիգովի դեպքը նշել է անկախ ԶԼՄ–ների ճնշման ավելի լայն ուղղվածության մի մաս, որն ավելի է սաստկացել COP 29-ին ընդառաջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |