Ամոյանը բրոնզի համար կպայքարի Ուզբեկստանի հայազգի ներկայացուցչի հետ

Ամոյանը բրոնզի համար կպայքարի Ուզբեկստանի հայազգի ներկայացուցչի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչոմ ուժերը չափել է Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակայի հետ և 1։3 հաշվով պարտություն կրել՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ:

Ամոյանն օգոստոսի 7–ին կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինիազգությամբ հայ Ուզբեկստանի հավաքականի ներկայացուցիչ Արամ Վարդանյանը, հայտնում է Armsport.am-ը։

Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնությունների եռակի հաղթող:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---