Արթուր Դավթյան. Մեդալս նվիրում եմ իմ երկրին![]() 7 օգոստոսի 2024 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն Օլիմպիական արծաթե մեդալը նվիրում է հայրենիքին: Փարիզից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողները նրանից հետաքրքրվել են ո՞ւմ է նվիրում մեդալը, Դավթյանն էլ ասել է «իմ երկրին», հայտնում է Aysor.am-ը։ «Չեմ կարող ոչ մեկին առանձնացնել, բոլորս էլ հայ ենք, նվիրում եմ իմ երկրին»,- ասել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը: Դավթյանի մեդալային հավաքածուում պակասում է միայն օլիմպիական ոսկե մեդալը, նա վստահեցրել է, որ կաշխատի, կփորձի լրացնել այդ բացը: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում: Երկու ցատկերի հաշվարկով նա վաստակել է 14․ 966 միավոր և գրավել երկրորդ տեղը, նվաճել Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը։ Նա առաջինն է Հայաստանի մարզիկներից մեդալ նվաճում այս Օլիմպիադայում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |